USD376.62EUR434.96RUB4.7679

Հայաստանում կարգելվեն միանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակներն ու պարագաները

Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենք, որով սահմանվում է միանգամյա օգտագործման պլաստիկե արտադրանքի արգելք։

Նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։ Այդ պահից սկսած՝ մանրածախ առևտրում և հանրային սննդի ոլորտում կարգելվի պլաստիկե տոպրակների, ինչպես նաև սեղանի պարագաների վաճառքն ու օգտագործումը։

Արգելքը տարածվում է բոլոր պլաստիկե տոպրակների վրա՝ անկախ դրանց խտությունից։ Որպես այլընտրանք առաջարկվում է օգտագործել բազմակի օգտագործման թղթե և կտորե տոպրակներ։

Միևնույն ժամանակ նախատեսված են բացառություններ․ արգելքը չի վերաբերի աղբի տոպրակներին, պլաստիկ շշերին (կափարիչներով), ինչպես նաև որոշ ապրանքների՝ օրինակ՝ յուղի, մսի և հացահատիկայինների փաթեթավորման համար օգտագործվող տոպրակներին։

Օրենքի խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կկիրառվեն վարչական տույժեր․ առաջին խախտման դեպքում կտրվի նախազգուշացում, իսկ կրկնակի խախտման դեպքում կսահմանվի 100,000–150,000 դրամ տուգանք։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ