Կրթության փոխնախարար Արաքսյա Սվաջյանի խոսքով՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում աշխատանքները շարունակվում են արագ տեմպերով։
ՀՀ կառավարության նախաձեռնած ծրագրի շրջանակներում մինչև 2025 թվականի հոկտեմբեր արդեն կառուցվել է 59 դպրոց, որոնցից 25-ը վերանորոգվել են, իսկ մնացածը՝ նորակառույց կամ ամբողջությամբ վերակառուցված են։
Սվաջյանի գնահատմամբ՝ ներկայումս ընդանում են ավելի քան 250 դպրոցների կառուցման, վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ։
Փոխնախարարն ընդգծել է, որ դպրոցների ընտրությունը կատարվել է երեք հիմնական սկզբունքի հիման վրա․
- կրթության հասանելիության ապահովում,
- վատ պայմաններ ունեցող քաղաքային դպրոցների վերանորոգում,
- բավարար վիճակում գտնվող շենքերի արդիականացում։
«Կարևոր է, որ նոր գյուղական դպրոցները դառնան ոչ միայն կրթական հաստատություններ, այլև համայնքային կենտրոններ», — նշել է Սվաջյանը՝ ընդգծելով կրթական ենթակառուցվածքների զարգացման ռազմավարական նշանակությունը։