Հայաստանում առաջին անգամ իրականացվել է ռոբոտացված վիրահատություն։ Այդ մասին հայտնել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Ռոբոտացված վիրահատությունն իրականացվել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնում, որտեղ կատարվել է ուրոլոգիական միջամտություն՝ մասնակի նեֆրէկտոմիա։ Ռեկտորի փոխանցմամբ՝ վիրահատությունն անցել է հաջողությամբ։
Նշվում է, որ սա կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական համակարգում բարձր տեխնոլոգիաների կիրառման ընդլայնման ուղղությամբ։