ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով նախատեսվում է խոշորացնել մի շարք համայնքներ։
Ծրագրի շրջանակում կկատարվի 9 համայնքների միավորում՝ ընդգրկելով ընդհանուր 80 բնակավայր, և կձևավորվեն 3 խոշորացված համայնքներ՝
• Ստեփանավան համայնք (Լոռու մարզ) – կմիավորվեն Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի բերդ համայնքները՝ ընդհանուր 20 բնակավայրով,
• Գորիս համայնք (Սյունիքի մարզ) – կմիավորվեն Գորիս, Տաթև և Տեղ համայնքները՝ ընդհանուր 28 բնակավայրով,
• Եղեգնաձոր համայնք (Վայոց ձորի մարզ) – կմիավորվեն Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ ընդհանուր 32 բնակավայրով։
Փոփոխությունների արդյունքում Հայաստանի համայնքների թիվը 70-ից կնվազի մինչև 64։
Կառավարության նախաձեռնության նպատակն է բարձրացնել համայնքների կառավարման արդյունավետությունը և օպտիմալացնել վարչական ռեսուրսների օգտագործումը։