USD377.04EUR444.91RUB4.9004

Հայաստանում կենսաթոշակներն ու նպաստները ապրիլի 1-ից կվճարվեն միայն բանկային փոխանցմամբ

Հայաստանում ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու սոցիալական նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ՝ բանկային փոխանցման միջոցով։

Մինչ այժմ գործում էր բացառություն․ վճարումները կարող էին իրականացվել նաև կանխիկ եղանակով, եթե ստացողը ուներ ֆունկցիոնալ սահմանափակումներ կամ լրացել էր 75 տարեկանը։ Սակայն փետրվարի 19-ին ընդունված Կառավարության որոշմամբ այս բացառությունը վերացվել է։

Փոփոխության նպատակն է ապահովել սոցիալական վճարումների ամբողջական թվայնացում, բարձրացնել թափանցիկությունն ու նվազեցնել վարչարարական ռիսկերը։

Քաղաքացիներին առաջարկվում է նախապես բացել բանկային հաշիվ և ապահովել անհրաժեշտ տվյալների տրամադրումը՝ վճարումների անխափան իրականացումը երաշխավորելու համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ