Հայաստանում ներդրվում է արտակարգ իրավիճակների համար նախատեսված միասնական հեռախոսահամար՝ 112, որի միջոցով կկազմակերպվի բոլոր շտապ ծառայությունների կանչերի ընդունումն ու մշակումը։
🔹 Ինչ է փոխվում
• Ոստիկանություն, շտապօգնություն, հրշեջ և փրկարարական ծառայություններն այսուհետ կաշխատեն մեկ միասնական համարով։
• ՆԳ նախարարության արագ արձագանքման կենտրոնները կմիավորվեն մեկ համակարգում։
🔹 Արձագանքման արագացում
• Զանգի միջին մշակման ժամանակը կկրճատվի 18 վայրկյանից մինչև 10 վայրկյան։
• Արձագանքման ընդհանուր ժամանակը կնվազի 23 րոպեից մինչև 10 րոպե։
🔹 Գործող համարները պահպանվում են
• Գործող արտակարգ համարները՝ 101, 102, 103 և 911, չեն չեղարկվի։
• Դրանք ավտոմատ կերպով կվերահղվեն 112 համարին։
🔹 Ինչու հենց 112
• 112-ը ընտրվել է որպես միջազգային ամենաճանաչելի արտակարգ հեռախոսահամարներից մեկը։
• Այն արդեն գործում է Եվրոպական միությունում և Ռուսաստանում։
Նոր համակարգի նպատակն է ապահովել ավելի արագ, համակարգված և արդյունավետ արձագանք արտակարգ իրավիճակներում՝ քաղաքացիների անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։