USD382.75EUR447.21RUB4.5008

Հայաստանում կկառուցվեն նոր մարզադաշտեր՝ համապատասխան ՈՒԵՖԱ-ի պահանջներին.Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ առաջիկա տարիներին նախատեսվում է կառուցել մի շարք նոր մարզադաշտեր, որոնք լիովին կհամապատասխանեն ՈՒԵՖԱ-ի պահանջներին։

Մինչև 20 տարեկանների աշխարհի երիտասարդական առաջնությունը Վրաստանի հետ համատեղ անցկացնելու նպատակով՝ ապագա Ակադեմգորոդոկում ծրագրվում է 35 հազար հանդիսականի տարողությամբ մարզադաշտի կառուցում։

Բացի դրանից՝ նախատեսվում է

  • վերակառուցել և ընդլայնել Վանաձորի մարզադաշտը,
  • քննարկվում է Շիրակում նոր մարզադաշտի կառուցման նախագիծ,
  • մասնավոր ներդրող է ներկայացրել մարզադաշտի կառուցման առաջարկ Էջմիածնում,
  • իսկ Իջևանում նման ծրագիրը հետաձգվել է հողի կայունության խնդիրների պատճառով։

Անդրեասյանը նաև նշեց, որ

  • Հանրապետական մարզադաշտի հարակից տարածքում Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ քննարկվում է լողավազանի վերականգնման և տարածքի բարեկարգման հարցը,
  • «Հրազդան» մարզադաշտի վերականգնումը չի դիտարկվում, քանի որ այն մասնավոր սեփականություն է և վերակառուցման ծախսերը անհամաչափ մեծ կլինեն,
  • «Սպարտակ» մարզադաշտը չի քանդվի․ այն սեկվեստրացվել է, և հարակից հողերի սեփականաշնորհման գործի շրջանակում բացառվում է դրա վերափոխումը բարձրահարկերի։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ