USD384.47EUR450.83RUB4.8983

Հայաստանում կմեկնարկի 500 մլն դոլար արժողությամբ AI տվյալների կենտրոնի գործարկումը

Team Telecom Armenia-ի գործադիր տնօրեն Հայկ Եսայանը հայտարարել է, որ առաջիկա 6-8 ամիսների ընթացքում Հայաստանում կգործարկվի արհեստական բանականության խոշորագույն տվյալների կենտրոնը, որի արժեքը կկազմի շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլար։

Նախագիծն իրականացնում է Team Telecom-ը՝ համաշխարհային տեխնոհսկա NVIDIA-ի և Dell Technologies-ի հետ համագործակցությամբ։ Կենտրոնը հագեցած կլինի հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներով, որոնք նախատեսված են բարձր կատարողականություն պահանջող մաթեմատիկական և ալգորիթմական խնդիրների լուծման համար։

Նախագիծն իր մասշտաբով աննախադեպ է Հայաստանի համար՝ տվյալների կենտրոնը կունենա ավելի քան 100 ՄՎտ հզորությամբ ենթակառուցվածք և կկազմի երկրի ընդհանուր էլեկտրաէներգիայի սպառման մոտ 2,5-3%-ը։

Շինարարությունն արդեն մեկնարկել է, սարքավորումների մեծ մասը ներկրված է։ Կենտրոնից օգտվելու հնարավորություն կունենան մի շարք տեղական և միջազգային տեխնոլոգիական ընկերություններ։ Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական առաջատար տարածաշրջանային կենտրոնի կայացման ճանապարհին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ