Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Պետական տուրքերի մասին» օրենքում փոփոխությունները, որոնցով զգալիորեն նվազեցվում են ջերմոցների և կաթիլային ոռոգման համակարգերի կառուցման համար սահմանված պետական և համայնքային տուրքերը։
Փոփոխությունների համաձայն՝ օրինակ՝
• 1.5 հեկտար ջերմոցի դեպքում ընդհանուր տուրքը կնվազի մոտ 25 միլիոն դրամից մինչև 5 միլիոն դրամ,
• 500 քմ ջերմոցի դեպքում՝ 500,000 դրամից մինչև 100,000 դրամ։
Նպատակն է խթանել ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաների ներդրումը, նոր ջերմոցային տնտեսությունների ստեղծումը և ընդհանուր գյուղատնտեսության զարգացումը՝ նվազեցնելով ներդրումների սկզբնական ծախսերը։