Գերմանիայից 26 միլիոն եվրոյի նոր դրամաշնորհը թույլ կտա Հայաստանում ստեղծել երկու նոր պահպանվող բնական տարածքներ։ Ստորագրվել է համաձայնագիր։ Սյունիքում կստեղծվի «Տաթև» ազգային պարկ։ Մեկ այլ արգելոց կհայտնվի կա՛մ Վայոց ձորում, կա՛մ հյուսիսային մարզերում։ Դրամաշնորհային միջոցները կուղղվեն նաև Հայաստանի Կարմիր գրքի, Խոսրովի արգելոցի, Արփի լճի և Դիլիջան ազգային պարկի կառավարման պլանների թարմացմանը: