Նախագիծը նախատեսում է 32 կմ ճանապարհի վերակառուցում, 17 կամուրջների, 2 թունելների, 5 տրանսպորտային հանգույցների կառուցում։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել երեք տարվա ընթացքում։ Ներկա պահին իրանական երկու շինարարական ընկերություններ մոբիլիզացիոն և նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում։ Ծրագիրը Երևանին կարժենա 214,6 մլն դոլար, ֆինանսավորումը տրամադրվում է Եվրասիական զարգացման բանկի վարկի և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին։