Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պայմանագիր է կնքել գերմանական Plug and Play ընկերության հետ, որի շրջանակում կմեկնարկի հայկական ստարտափներին աջակցելու 26-շաբաթյա ծրագիր։ Այս ծրագիրը կառաջարկի խորհրդատվական ծառայություններ, կարողությունների զարգացում, բիզնեսի զարգացում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն: