Հայաստանում մտադիր են մինչև 2027 թվականը դեղերի արտադրության ծավալները հասցնել մոտ 100 միլիոն դոլարի, իսկ արտահանումները՝ 65 միլիոն դոլարի։ Այդ նպատակով կառավարությունը, համաձայն ընդունված ծրագրի, կխթանի հայրենական դեղագործական ձեռնարկություններին` սուբսիդավորելով կլինիկական փորձարկումների անցկացման, սերտիֆիկացման թեստեր անցնելու և հայկական արտադրանքը արտաքին շուկաներում գրանցելու ծախսերի մինչև 50%-ը: