USD389.45EUR409.74RUB3.86

Հայաստանում «National Geographic»-ը իրականացրել է «գինու» շրջագայություն 

Այս տարի ՄԱԿ-ի գինու զբոսաշրջության 8-րդ գլոբալ համաժողովի անցկացման կենտրոն ընտրվել է Հայաստանը: «National Geographic»-ը պարբերականը «գինու շրջայց» է կատարել Հայաստանի մարզերում և ներկայացրել Հայաստանում գինու մշակույթը։ Այսօր հայ գինեգործները շարունակում են մշակել հողը, որպեսզի ստեղծեն յուրահատուկ գինիներ և պահպանեն երկրի ոչ նյութական գինեգործական ժառանգությունը: Այս նվիրվածությունը ճանաչում է ձեռք բերել, քանի որ հայկական գինիների ժողովրդականությունն աշխարհում շարունակում է աճել։ Արմավիրի մարզը իդեալական է խաղողի տարբեր տեսակների աճեցման համար՝ «Կանգունից», «Գառան դմակից», «Մշկալիից» և «Հաղթանակից» մինչև Malbec, Montepulciano, Chardonnay և Chenin Blanc: Արարատ լեռան կանաչ նախալեռները խնամքով մշակվել են։ Խաղողի վազերի շարքերը կանաչում են վիթխարի լեռան ֆոնին, որը դարձել է Հայաստանի խորհրդանիշը։ Գյուղացիներն աճեցնում են դեղձի, ծիրանի, ինչպես նաև խաղողի այգիներ։ Վայոց ձորը Հայաստանի բոլոր գինեգործական մարզերից ամենահայտնին է, որտեղ գտնվում է աշխարհի ամենահին հայտնի գինեգործարանը՝ Արենի-1 քարանձավային համալիրը, որտեղ 2007 թվականի պեղումների ընթացքում հայտնաբերվել են գինու պահպանման անոթներ և սափորներ, գինու մամլիչներ և խեցեղենի բեկորներ, որոնց տարիքը գերազանցում է 6100 տարին: Այն նաև Հայաստանի «Սև Արենի» սորտի սև խաղողի ծննդավայրն է: Արագածոտնու բնակիչները մոտ 1500 տարի այստեղ գինի են պատրաստել։ Միջնադարյան այս գինեգործներն օգտագործել են Արարատյան դաշտի հարավային մասում աճեցված խաղողը և տեղափոխել այն Արագածոտնի հյուսիսային հատված: Տավուշի ալպիական խաղողի այգիները բաղկացած են մոտ 1000 հեկտարից, որոնցից շատերը ծառայում են «Լալվար» սորտի խաղողի աճեցմանը։ Այն բնիկ խաղողի սորտ է, որն օգտագործվում է բաց սպիտակ և փրփրուն գինիներում: Կոտայքը Հայաստանի ամենանորարար գինեգործական շրջաններից մեկն է։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ