Maison Marom ընկերությունների խումբը իր Melonpan գաստրոնոմիկ բաժնի համար վարպետության դասեր է կազմակերպել Հայաստանում՝ հրավիրելով Իտալիայի հեղինակավոր Carpigiani Gelato University-ի մասնագետին։ Հայ հրուշակագործները ստացել են եզակի հնարավորություն ծանոթանալու իսկական իտալական gelato-ի պատրաստման ավանդույթներին և ժամանակակից տեխնիկային՝ հիմնված Carpigiani-ի ավելի քան 75-ամյա փորձի վրա։
Շուտով Երևանում կբացվի gelateria, որտեղ կներկայացվեն Carpigiani-ի մասնագետների աջակցությամբ և տեղական թիմի հմտությամբ ստեղծված նոր համեր։ Նախագիծը դարձել է գիտելիքների փոխանակման և մշակութային համագործակցության խորհրդանիշ՝ բացելով նոր հորիզոններ Հայաստանի խոհարարական ասպարեզում։