USD381.77EUR447.7RUB4.7817

Հայաստանում նոր ԱԷԿ կկառուցվի ԱՄՆ աջակցությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել են էներգետիկ համագործակցության համաձայնագիր, որի շրջանակում նախատեսվում է ամրապնդել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը։

Փաստաթղթով առանձնահատուկ ուշադրություն է դարձվում քաղաքացիական ատոմային էներգիայի զարգացմանը։ ԱՄՆ-ն հայտնել է պատրաստակամություն ներդրումներ իրականացնել և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարցում։

Ըստ համաձայնագրի՝ կողմերը նախատեսում են նաև ընդլայնել համագործակցությունը էներգետիկայի այլ ոլորտներում՝ նպաստելով երկրի էներգետիկ անկախության և կայուն զարգացմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ