USD383.82EUR439.01RUB4.7656

Հայաստանում օգոստոսի 1-ից ուժի մեջ են մտնում գովազդի խստացված կանոնները

Օրենքում կատարված փոփոխություններով արգելվում է ագրեսիվ գովազդը՝ ներառյալ երեխաներին ուղղակի դիմելը, սպամ զանգերը, SMS-ներն ու տնային այցելությունները։

Խստացումներ են նախատեսվում նաև զեղչերի մասին մոլորեցնող հայտարարությունների համար, ինչպես օրինակ՝

• ակցիայի տեսքով ներկայացված առաջարկ, որը վերաբերում է միայն մեկ ապրանքի,

• «Լիկվիդացիոն վաճառք», եթե խանութը փաստացի չի փակվում։

Խախտումների համար սահմանվել է մինչև 5% տուգանք՝ կազմակերպության շրջանառության կամ վաճառված ապրանքի արժեքի հիմքով։

Միաժամանակ ընդլայնվում են Մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները և աշխատակազմի հնարավորությունները։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ