Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծը, որով պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվում է 2 տարուց մինչև 1.5 տարի։
📌 Փոփոխությունը կվերաբերի այն նորակոչիկներին, որոնք զինվորական ծառայությունը կսկսեն 2026 թվականի հունվարից։
Կառավարության գնահատմամբ՝
▫️ պայմանագրային զինծառայողների թվի աճը
▫️ կհանգեցնի պարտադիր զորակոչիկների թվի նվազմանը,
▫️ իսկ բանակի համալրումը կդառնա ավելի ճկուն և կայուն։
Օրենքի ընդունումը դիտարկվում է որպես զինված ուժերի համալրման մոդելի փոփոխության հերթական քայլ՝ ուղղված պրոֆեսիոնալ բանակի տարրերի ուժեղացմանը։