USD377.57EUR448.4RUB4.8914

Հայաստանում տարեկան գնաճը հունվարին կազմել է 3.8%

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում 2026 թվականի հունվարին տարեկան գնաճը կազմել է 3.8%։ Ցուցանիշը մի քանի ամիս շարունակ պահպանվում է Կենտրոնական բանկի նպատակային միջակայքի՝ 3±1% սահմաններում։

Գնաճի հիմնական խթանիչը շարունակում է մնալ սննդամթերքը․ տարվա ընթացքում սննդամթերքի գներն աճել են 5.9%-ով։

Միևնույն ժամանակ, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի գներն աճել են միջինից արագ՝ շուրջ 9%-ով։ Սա պայմանավորված է տարեսկզբից ակցիզային հարկերի հերթական բարձրացմամբ, որը իրականացվում է ԵԱՏՄ պարտավորությունների շրջանակում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ