Հայաստանում տնտեսական բարձր ակտիվությունը պահպանվում է նաև 2025 թվականի չորրորդ եռամսյակում։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը՝ ներկայացնելով մակրոտնտեսական վերջին գնահատականները։
ԿԲ-ի տվյալներով՝ տնտեսական աճը զգալիորեն պայմանավորված է շինարարության և ծառայությունների ոլորտների ակտիվությամբ, ինչպես նաև մի շարք կարճաժամկետ և ոչ կառուցվածքային գործոններով։ Միաժամանակ նշվում է, որ տեղական ապրանքների և ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը կմնա ուժեղ նաև 2025 թվականի երրորդ և չորրորդ եռամսյակներում։
Կենտրոնական բանկի գնահատմամբ՝ առկա մակրոտնտեսական զարգացումների ֆոնին ֆինանսական շուկայի մասնակիցների սպասումներն այն են, որ միջնաժամկետ հեռանկարում ԿԲ-ն աստիճանաբար կնվազեցնի հիմնական տոկոսադրույքը՝ այն հասցնելով շուրջ 6.25 տոկոսի։
ԿԲ-ն նաև ընդգծում է, որ իր խորհուրդը շարունակելու է վերանայել տնտեսական զարգացման սցենարները և պատրաստ է անհրաժեշտության դեպքում կիրառել համապատասխան գործիքակազմ՝ միջնաժամկետ հատվածում 3 տոկոս գնաճի նպատակային ցուցանիշը և գների կայունությունը ապահովելու համար։
Նշենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է առաջին անգամ 2025 թվականի փետրվարի 4-ից հետո։