2026 թվականի հունվար–փետրվար ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.4%-ով։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարի հրապարակած տվյալների համաձայն՝ աճ է արձանագրվել տնտեսության բոլոր հիմնական ոլորտներում՝
• արդյունաբերություն՝ 17.2%,
• շինարարություն՝ 20.5%,
• արտաքին առևտուր՝ 9.3%,
• ծառայություններ՝ 7.2%,
• առևտուր՝ 3.3%։
Ցուցիչները վկայում են, որ տարվա սկզբին տնտեսական ակտիվությունը պահպանել է դրական դինամիկա՝ ընդգրկելով ինչպես արտադրական, այնպես էլ ծառայությունների ոլորտները։