Հայաստանում սկսեց գործել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը, որը սահմանում է կրիպտոարժույթների շուկայի առաջարկի, գնման և վաճառքի, լիցենզավորման և վերահսկողության կանոնները։
Օրենքը տրամադրում է հստակ իրավական շրջանակ թվային ակտիվների ոլորտում՝ փորձելով ապահովել նորարարության խթանումը և ռիսկերի կառավարումը։
Հիմնական կարգավորումները․
- Օրենքի հիմքում «մեկ գործունեություն՝ մեկ ռիսկ՝ մեկ կարգավորում» սկզբունքն է։ Կրիպտո ծառայություններն այսուհետ կկարգավորվեն ավանդական ֆինանսական ծառայությունների նման։
- Կենտրոնական բանկը 6 ամսվա ընթացքում կընդունի հիմնական ենթաօրենսդրական ակտերը, այդ թվում՝ լիցենզավորման և գրանցման կարգը։
- Շուկայում գործող ընկերությունները պետք է մեկ տարվա ընթացքում ստանան ԿԲ լիցենզիա։ Նոր մասնակիցները կարող են գործունեություն սկսել միայն ԿԲ-ի թույլտվություն ստանալուց հետո։