Օգոստոսի 2-ից Հայաստանում կրկնակի բարձրացվել է առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար սահմանված տուգանքը՝ 25 հազար դրամից մինչև 50 հազար դրամ։
Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով՝ նոր փոփոխությունները միտված են ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը և վթարների թվի նվազեցմանը։ ՆԳՆ Պետական ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը նշում է, որ նույն խախտման կրկնվելու դեպքում մեկ տարվա ընթացքում վարորդը կարող է ենթարկվել արդեն քրեական պատասխանատվության։
Քրեական օրենսգրքի փոփոխության համաձայն՝ կրկնակի խախտման դեպքում անձը կարող է դատապարտվել 80-150 ժամ հանրային աշխատանքների կամ մինչև երկու տարի ազատազրկման։
ՆԳՆ շեշտում է, որ փոփոխությունների նպատակը պատժի խստացման միջոցով կանխելն է առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու դեպքերը և նվազեցնել դրանցից բխող վտանգները։