2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու նոր կարգավորում, ըստ որի՝ բոլոր գործող բենզալցակայանները պարտավոր են մեկ տարվա ընթացքում անցնել վերանորոգման և վերակառուցման՝ համապատասխանելով տեխնիկական անվտանգության նոր պահանջներին։
📌 Չհամապատասխանելու դեպքում բենզալցակայանները կփակվեն կամ կապամոնտաժվեն։
Տեսչության պետ Գարեգին Խաչատրյանի խոսքով՝ այս քայլը ուղղված է քաղաքացիների և միջավայրի անվտանգության բարձրացմանը։ Նա նաև արձագանքել է հասարակական մտահոգություններին, ըստ որոնց՝ Երևանի մի շարք բենզալցակայաններ գտնվում են մայթերին կամ շենքերին անմիջապես հարակից, ինչը կարող է պոտենցիալ վտանգ ներկայացնել բնակելի տարածքների համար։
Խաչատրյանը նշել է, որ նոր չափանիշները էական փոփոխություններ են բերում՝ ներառելով տեղանքի, սարքավորումների և տեխնոլոգիական գործընթացների անվտանգության խիստ ստանդարտներ։
🔹 Նախորդ ժամանակահատվածում տեսչությունը կասեցրել է 276 բենզալցակայանի գործունեությունը, որոնցից
— 71-ը արդեն ապամոնտաժվել են,
— իսկ մնացածների նկատմամբ ընթացքի մեջ են իրավական և տեխնիկական գործընթացներ։
Նպատակն է՝ ապահովել, որ բենզալցակայանները գործեն միայն անվտանգ, բնապահպանական և տեխնիկական բոլոր չափանիշներին համապատասխան միջավայրում։