Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հանդիպել է EUNEIGHBOURS east ծրագրի «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության նոր անդամներին։
Քննարկման ընթացքում դեսպան Մարագոսը և Երիտասարդ եվրոպական դեսպանները մտքեր են փոխանակել 🇪🇺 ԵՄ-Հայաստան 🇦🇲 հարաբերություններում երիտասարդության դերի վերաբերյալ։ ԵՄ դեսպանն ընդգծել է երիտասարդների նվիրվածության և ներգրավվածության կարևորությունը երկրի համար ավելի լավ ապագայի կերտման գործում:
Այժմ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» ցանցը՝ հաղորդակցության ապաքաղաքական և կամավորական նախաձեռնությունը, Հայաստանում ունի 114 անդամ (և ընդհանուր առմամբ՝ ավելի քան 1160 անդամ Արևելյան գործընկեր երկրներում, ԵՄ-ում և Մեծ Բրիտանիայում)։ Նախաձեռնությունն ուղղված է բարձրացնելու 🇪🇺 ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին իրազեկվածությունը և ցույց տալու այդ համագործակցության շոշափելի արդյունքները։