Ստորագրահավաքի վերջնաժամկետ է սահմանվել 2024 թվականի սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 14-ը ներառյալ, այսինքն՝ 60 օր։ Նախաձեռնող խմբի կողմից 50 հազար ստորագրություն հավաքելուց հետո «Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացն սկսելու մասին» օրինագիծը կանցնի խորհրդարան։