Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան-ի խոսքով՝ ամենայն հավանականությամբ YouTube-ի մոնետիզացիան Հայաստանում կակտիվացվի ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին։
Նախարարը նշել է, որ երկար ժամանակ ՀՀ կառավարությունը՝ մասնավորապես ԲՏԱՆ-ը, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարություն-ն, բանակցություններ են վարել Google և YouTube ընկերությունների հետ՝ YouTube-ի գործընկերային ծրագիրը Հայաստանում ակտիվացնելու նպատակով։
Նրա խոսքով՝ Ջեյ Դի Վենս-ի՝ Երևան այցի ընթացքում YouTube-ը հայտարարել է, որ դրամայնացումը կակտիվացվի գարնանը։ Բացի այդ, հայկական կողմի հետ բանավոր քննարկումների ընթացքում նշվել է, որ գործընթացը, հավանաբար, կավարտվի ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին։
Ավելի վաղ նախարարը շեշտել էր, որ մոնետիզացիայի ակտիվացումը կարևոր քայլ է Հայաստանի թվային տնտեսության զարգացման, ինչպես նաև հայկական բովանդակության, մշակույթի և նորարարության գլոբալ տեսանելիության խթանման ուղղությամբ։