USD382.55EUR440.47RUB4.7293

Հայկական ապրանքների մուտքը գերմանական շուկա կհեշտացվի

Հայաստանը միացել է Գերմանական ներմուծման խթանման գրասենյակի (GIZ Import Promotion Desk, ԳԽԳ) նախաձեռնությանը, որի նպատակն է խթանել զարգացող և անցումային տնտեսություններ ունեցող երկրներից ապրանքների ներմուծումը։

Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Պապոյանը՝ ընդգծելով, որ համաձայնությունը ձեռք է բերվել իր Գերմանիա կատարած աշխատանքային այցի ընթացքում։

Նախաձեռնությանը միանալը թույլ կտա հայկական ընկերություններին, հատկապես փոքր և միջին ձեռնարկություններին, ստանալ ուղիղ հասանելիություն գերմանական և եվրոպական ներմուծողներին։

ԳԽԳ ծրագիրը նախատեսում է նաև տեխնիկական և մարքեթինգային աջակցություն, օգնություն ԵՄ ստանդարտներին համապատասխանելու հարցում, ինչպես նաև աջակցություն միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու համար։

«Սա կարևոր հնարավորություն է հայկական արտադրողների համար՝ իրենց արտադրանքը ներկայացնելու և արտահանման ծավալներն ընդլայնելու նպատակով», — նշել է նախարարը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ