USD384.47EUR450.83RUB4.8983

Հայկական արտադրանքի ազգային պահեստ կբացվի ԱՄՆ-ում՝ հեշտացնելու արտահանումը

Մինչև տարեվերջ ԱՄՆ-ում կգործի հայկական ապրանքների ազգային պահեստ, որը զգալիորեն կհեշտացնի տեղական արտադրողների մուտքը ամերիկյան շուկա։ Նոր նախաձեռնության նպատակն է նվազեցնել արտահանման հետ կապված ծախսերը, պարզեցնել թղթաբանությունը և ստեղծել մշտական հարթակ՝ հայաստանյան ապրանքները ներկայացնելու խոշոր մանրածախ ցանցերին և դիստրիբյուտորներին։

Պահեստը նախատեսված է բոլորի՝ ինչպես փոքր ու միջին ձեռնարկությունների, այնպես էլ նորաստեղծ բիզնեսների համար։ Այն կներառի նաև ցուցահանդեսային տարածք, իսկ Միջազգային բիզնեսի խթանման խորհուրդը կապահովի ծրագրի մասնակի ֆինանսավորում։

Ծրագրի մանրամասները կհրապարակվեն հուլիսի 3-ին նախատեսված համաժողովի ընթացքում։ Այս քայլը դիտարկվում է որպես խթան հայաստանյան արտահանման ընդլայնման և հայկական արտադրանքի միջազգային ճանաչման համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ