Լեհաստանի կենտրոնական արժեթղթերի դեպոզիտարիան (KDPW) և Հայաստանի կենտրոնական արժեթղթերի դեպոզիտարիան (CDA) ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որը հաստատում է երկու երկրների ֆինանսական համակարգերի միջև անմիջական գործառնական կապ։
🤝 Ստորագրումը կայացել է սեպտեմբերի 23-ին, Երևանում։
🔑 Ինչ կտա համաձայնագիրը․
- Հայկական ընկերությունները կկարողանան մուտք գործել Վարշավայի ֆոնդային բորսա,
- Կհեշտանա երկու բորսաներում առևտրվող ֆինանսական գործիքների վճարումը,
- KDPW-ն հաշիվ կբացի CDA համակարգում՝ հնարավորություն տալով հայկական արժեթղթերը ցուցակագրել լեհական շուկայում,
- Հայաստանում կմեկնարկի LEI թողարկման ծառայությունը՝ KDWW ստանդարտներին համապատասխան, ինչը կբարձրացնի թափանցիկությունը և կապերը եվրոպական շուկաների հետ։
🇦🇲➡️🇵🇱 Սա կարևոր քայլ է հայկական բիզնեսների համար՝ միջազգային կապիտալի շուկաներին ինտեգրվելու ճանապարհին։