Հայկական որոշ բեռներ արգելափակված են Բանդար Աբաս նավահանգստում ու Իրանի ճանապարհներին: Այս մասին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման նախարար Գևորգ Պապոյանը:
«Մենք դժվարություններ ունենք ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման գործընթացներում, այդ թվում՝ Իրան ու նրա տարածքով: Սա կապված է այնպիսի գործոնների հետ, որոնց վրա մենք ազդել չենք կարող: Հույս ունենք, որ հակամարտությունը շուտով կնույնանանան ու բեռնափոխադրումները վերադառնան բնականոն ռիթմի», — նշել է նախարարը: