Հայկական տիեզերական հետազոտություններով զբաղվող DeepSat ստարտափը սկսել է համագործակցություն ամերիկյան առաջատար ավիատիեզերական ընկերություն Redwire Corporation-ի հետ։ Համագործակցության շրջանակում կգործարկվի DeepSat-ի առաջին՝ շատ ցածր Երկրի ուղեծրով (VLEO) շարժվող արբանյակային համաստեղությունը։
Redwire-ի հետ կնքված բազմափուլ պայմանագրի առաջին փուլն ընդգրկում է մոդելավորման, սիմուլյացիայի և նախագծման աշխատանքները։ 2.48 միլիարդ դոլար արժողությամբ Redwire-ը կտրամադրի տեխնիկական աջակցություն՝ նախատեսվող համաստեղության ձևավորման և գործարկման համար։
DeepSat-ը նպատակ ունի ստեղծել հարթակ, որը կկարողանա իրական ժամանակում վերլուծել Երկրի դիտարկման տվյալները ուղեծրում տեղակայված արհեստական բանականության կիրառմամբ։ Համակարգը կօգտագործվի նավերի հայտնաբերման, էներգետիկ ենթակառուցվածքների մոնիթորինգի և աղետների գնահատման համար՝ բարձրացնելով տվյալների հասանելիությունը և վերլուծության արդյունավետությունը։