Հայկական ընկերություններից մեկը պայմանավորվածություն է ձեռք բերել գրանցվել Իրանի Չաբահար նավահանգստի ազատ առևտրի գոտում և սկսել լոգիստիկ գործունեությունը։ Հայաստանից ընկերության գրանցումը Chabahar FTZ-ում հայկական ընկերությունների և իրանական կողմի միջև փոխըմբռնման և համագործակցության հուշագրի ստորագրման արդյունք էր։ Երևանը դեռևս չունի տվյալներ պլանային բեռնափոխադրումների արժեքի վերաբերյալ։
«Տնտեսական արդյունավետության ցուցանիշը հասկանալու համար անհրաժեշտ է որոշակի քանակությամբ բեռնափոխադրումներ իրականացնել։ Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- նշել են էկոնոմիկայի նախարարությունից։
Հայաստանը շահագրգռված է Իրանի և Հնդկաստանի առևտրային միջանցքի նախագծի իրագործմամբ։ Ավելին, Երևանն աշխատում է իրանական Չաբահար նավահանգստով դեպի Հնդկաստան և Չինաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների գործընթացը կազմակերպելու ուղղությամբ։