USD382.53EUR444.42RUB4.7057

Հայկական ինժեներական միտքը ներդրվում է հնդկական հրետանային համակարգերի մեջ

Հայաստանի ինժեներները համագործակցում են Հնդկաստանի պաշտպանության արդյունաբերության հետ, և նրանց մշակած նորարարական լուծումները արդեն ինտեգրվում են հնդկական հրետանային համակարգերի մեջ։ Այս մասին հայտնել է հնդկական «Bharat Forge» ընկերության ղեկավար Բաբա Կալյանին, գրում են հնդկական լրատվամիջոցները։

«Հայաստանը ամենաբարձր տեխնոլոգիական երկիրը չէ, բայց ունի խելացի ինժեներներ։ Նրանք մեկ քայլ առաջ են գնացել՝ հայտնաբերելով, որ համակարգերի կրակի առավելագույն հեռավորությունը 50 կմ է, ոչ թե 45 կմ», — ասել է Կալյանին՝ ակնարկելով ATAGS (Advanced Towed Artillery Gun System) հաուբիցների հնարավորությունների բարելավումը։

Նրա խոսքով՝ հայ մասնագետների կողմից առաջարկված նոր տեխնոլոգիան առնչվում է կրակի կառավարման և ճշգրտության բարձրացման համակարգերին, որոնք այժմ ներդրվում են հնդկական զինատեսակներում։

«Մենք արդեն արտահանել ենք ATAGS համակարգեր Հայաստան։ Հայկական կողմը ոչ միայն օգտագործում է դրանք, այլև ներդրում ունի դրանց կատարելագործման գործընթացում», — ընդգծել է Կալյանին։

Փորձագետների գնահատմամբ՝ այս համագործակցությունը ցույց է տալիս Հայաստանի աճող դերը պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում և հայ ինժեներական ներուժի միջազգային ճանաչումը։

Նման համատեղ ծրագրերը նաև հնարավորություն են ստեղծում տեղական ռազմական արդյունաբերության և գիտատեխնիկական կրթության զարգացման համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ