USD383.82EUR439.01RUB4.7656
Search
Close this search box.

Հայկական կոնյակի արտահանման խնդիրները հիմնականում լուծվել են. Էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարում է, որ վերջին շաբաթներին շշալցված կոնյակի արտահանման հետ կապված խնդիրները էապես մեղմվել են։

Նախարարի խոսքով՝ Վրաստանի հետ համատեղ ստեղծված աշխատանքային խումբը՝ բաղկացած երկու երկրների ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչներից, ամենօրյա աշխատանքի արդյունքում հասել է շոշափելի առաջընթացի։

Նա նշել է, որ վերջին տվյալների համաձայն՝ օրական միջինում 27 բեռնատար անցնում է վրացական Գեզի մաքսակետով՝ տեղափոխելով հայկական կոնյակ, ընդ որում միայն մեկ բեռնատար է ժամանակավորապես մերժվել՝ փորձաքննության բացասական արդյունքով։

«Սա վկայում է, որ Հայաստանից արտահանվող շշալցված կոնյակի գերակշիռ մասը՝ ավելի քան 96%-ը, համապատասխանում է պահանջվող ստանդարտներին։ Շնորհակալ եմ մեր արտադրողներին՝ որակյալ արտադրանքի, համբերության և ըմբռնման համար», — եզրափակել է նախարարը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ