📣 Հարգելի քաղաքացիներ,
Վերջին շրջանում Հայփոստը ստացել է մի շարք ահազանգեր այն մասին, որ զեղծարարները կրկին փորձում են շահարկել ընկերության անունը ⚠️
❗️Ֆեյսբուքում ստեղծվել է «Կորած փաթեթ» անվանումով կեղծ էջ, որը Հայփոստի տարբերանշանով (լոգո) տարածում է հայտարարություն՝ իբր հաճախորդների կորած ծանրոցները վաճառվում են 799 դրամով։
📌 Հայփոստը երբեք չի վաճառում կորած ծանրոցները։
Հարգելի հաճախորդներ, հորդորում ենք չվստահել նման կեղծ էջերին և խաբեություններից խուսափելու համար տեղեկությունները ստանալ միայն Հայփոստի պաշտոնական աղբյուրներից 👇
🔗 Կայք՝ https://www.haypost.am/
✔️ Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/haypost.am
✔️ Ինստագրամ՝ https://www.instagram.com/haypost.official
☎️ Հեռ.՝ (010) 514-514