USD384.47EUR450.83RUB4.8983

Հայտարարելու ենք YES նախագծի մեկնարկի մասին.Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ շատ շուտով կփաստվի YES (Yerevan Electronic Services) նախագծի պաշտոնական մեկնարկը։ Նա նշել է, որ այս հարթակում գրեթե բոլոր քաղաքային ծառայությունները կլինեն թվայնացված՝ սկզբնական շրջանում՝ վեբ տարբերակով։

«Մինչև տարվա վերջ պլանավորում ենք, որ YES հարթակը կունենա նաև Android-ի և iOS-ի համար նախատեսված հավելվածներ։ Սա Երևանի թվային վերափոխման ռազմավարության կարևոր փուլերից մեկն է՝ ուղղված քաղաքային ծառայությունների հասանելիության և արդյունավետության բարձրացմանը»,- նշել է Ավինյանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ