Հայտարարվել են «Ոսկե գլոբուս» հեղինակավոր կինոմրցանակաբաշխության այս տարվա հաղթողները։
Լավագույն դրամատիկ ֆիլմի մրցանակին արժանացել է «Համնեթը» (Hamnet) ֆիլմը, իսկ լավագույն կատակերգական ֆիլմ է ճանաչվել «Մարտ մարտի հետևից» (One Battle After Another) կինոնկարը։
«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը ավանդաբար համարվում է տարվա ամենակարևոր կինո և հեռուստատեսային իրադարձություններից մեկը՝ հաճախ կանխորոշելով նաև «Օսկար»-ի մրցապայքարի հիմնական ֆավորիտներին։