USD382.62EUR445.68RUB4.7923

ՀԷՑ-ը բարձրացել է ՀՀ խոշոր հարկ վճարողների ցուցակում՝ 21-րդից 18-րդ տեղ

Հայաստանի էլեկտրական ցանցերը (ՀԷՑ) վերջին եռամսյակում բարելավել է իր դիրքը Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում՝ 21-րդ հորիզոնականից բարձրանալով 18-րդը։ Այս մասին հայտնել է ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ հղում անելով Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական տվյալներին։

Պետրոսյանի խոսքով՝ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀԷՑ-ի կողմից պետական բյուջե վճարված հարկերի և վճարների ընդհանուր գումարը կազմել է 11,7 միլիարդ դրամ։

Նախորդ եռամսյակի՝ հունվար-հունիս ամիսների արդյունքներով, ընկերությունը ցուցակում զբաղեցրել էր 21-րդ տեղը, իսկ պետական բյուջե վճարած գումարը կազմել էր շուրջ 7,7 միլիարդ դրամ։

«Ցուցանիշների աճը վկայում է ՀԷՑ-ի ֆինանսական կարգապահության, արդյունավետ կառավարման և հարկային պարտավորությունների պատշաճ կատարման մասին», — նշել է Պետրոսյանը։

ՀԷՑ-ը շարունակում է մնալ Հայաստանի էներգետիկ ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկը՝ կարևոր դեր ունենալով էլեկտրաէներգիայի բաշխման և մատակարարման համակարգում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ