USD381.46EUR448.71RUB4.9132

ՀԷՑ-ը սկսել է վճարովի հիմունքներով լրացուցիչ ծառայությունների մատուցումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը սկսել է մատուցել վճարովի հիմունքներով լրացուցիչ ծառայություններ՝ նպատակ ունենալով ապահովել էլեկտրական ցանցերի հուսալի, անխափան և անվտանգ շահագործումը՝ ինչպես ընկերության պատկանելիության, այնպես էլ դրանից դուրս գտնվող տարածքներում։

Ընկերության հաղորդագրության համաձայն՝ ծառայությունները ներառում են այլ անձանց պատկանող մալուխային գծերի վերանորոգում, ինչպես նաև էլեկտրալաբորատոր աշխատանքների իրականացում։ Ծառայությունները մատուցվում են ՀԾԿՀ-ի կողմից սահմանված կանոնակարգերի շրջանակում։

ՀԷՑ-ից նշում են, որ նախաձեռնությունը միտված է Հայաստանի էներգետիկ ոլորտի կայուն զարգացմանը և էներգետիկ անվտանգության բարձրացմանը։ Ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը՝ ուղղված էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության, անխափանության և անվտանգության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարելավմանը։

ՀԷՑ-ի կողմից առաջարկվող՝ ընկերության պատկանելիությունից դուրս մալուխային գծերի վերանորոգման, էլեկտրալաբորատոր աշխատանքների և հատուկ տրանսպորտային միջոցների ներգրավմամբ հավելյալ ծառայությունների սակագները հրապարակված են ընկերության պաշտոնական կայքում։

Լրացուցիչ տեղեկությունների համար քաղաքացիները կարող են դիմել ՀԷՑ-ի տեխնիկական տնօրինության Երևան քաղաքի մալուխային գծերի վերանորոգման ծառայությանը։

Հասցե՝ Ա. Արմենակյան 127

Հեռախոս՝ 011-65-43-33

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ