USD389.45EUR409.74RUB3.86

 «ՀԷՑ»-ը տուգանվել է տասը միլիոն դրամ

Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի մարտի 1-ի №61-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման մասին պայմանագրերի օրինակելի ձևերում, որոնց համաձայն՝ էլեկտրական ցանցին միացման վճարների վճարման համար սահմանված 24-ամսյա ժամկետը փոխարինվել է տասնօրյա ժամկետով։ Նույն որոշման 2-րդ կետով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին հանձնարարվել է սահմանված ժամկետում ապահովել կատարված փոփոխությունների մասին օրինակելի ձևերին համապատասխան կնքված պայմանագրերի կողմ հանդիսացող այն սպառողների և դիմող անձանց պատշաճ ծանուցումը, ովքեր որոշման ուժի մեջ մտնելու պահին ամբողջությամբ չեն վճարել միացման վճարը։ Հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ, քանի որ հանձնաժողով մուտքագրված մի շարք դիմում բողոքների քննարկման արդյունքում պարզվել է, որ որոշ դեպքերում ընկերությունը չի ապահովել վերոնշյալ որոշման 2-րդ կետի պահանջը։ Վարույթի շրջանակում պարզվել է, որ ՀԷՑ ՓԲԸ-ն համապատասխան ծանուցումներն ուղարկել է ոչ թե պայմանագրերով ամրագրված ծանուցման հասցեներով, այլ միացման հասցեներով, ինչի արդյունքում դիմող անձանց պատշաճ ծանուցումը չի ապահովվել, որի արդյունքում  հանձնաժողովն այսօրվա նիստում ընկերությանը տուգանեց 10 000 000 դրամ գումարի չափով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ