USD377.2EUR437.78RUB4.6619

ՀԷՑ-ը զգալի խնայողություն է գրանցել սեփական էլեկտրաէներգիայի օգտագործման վրա

ՀԷՑ–ի Հրազդանի էլեկտրակայան ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի տեղեկացմամբ՝ 2026 թվականի հունվար ամսին ՀԷՑ-ի սեփական կարիքների (վարչական շենքեր և հատուկ կառույցներ) համար սպառվել է մոտ 1,97 մլն կՎտ. ժամ էլեկտրաէներգիա, ինչը ավելի քան 800 հազար կՎտ. ժամ պակաս է 2025 թվականի նույն ամսվա ցուցանիշից՝ 2,8 մլն կՎտ. ժամից։

Պետրոսյանի գնահատմամբ՝ այս խնայողությունը հունվար ամսվա ընթացքում զրկել է ՀԷՑ-ին մոտ 40 միլիոն ՀՀ դրամի ծախսերից՝ առանց սպառման համակարգում որևէ փոփոխություն կամ կրճատում կատարելու։ Նա նշել է, որ անցյալում այդ էլեկտրաէներգիան հիմնականում հավելագրվել է վարչական շենքերում՝ տեխնիկական կորուստների թվային նվազեցման նպատակով։

Փետրվարի ցուցանիշները ևս ավելի խոսուն են. 2025 թվականի փետրվարին սեփական կարիքների համար օգտագործվել է շուրջ 2,76 մլն կՎտ. ժամ, իսկ 2026 թվականի փետրվարին՝ ընդամենը 1,4 մլն կՎտ. ժամ, ինչը նշանակում է ավելի քան 68 մլն ՀՀ դրամի խնայողություն միայն մեկ ամսվա կտրվածքով։

Նրա խոսքով՝ ամսական խնայողությունը նվազագույնը կազմում է 50 մլն ՀՀ դրամ, ինչը տարեկան կանցնի ավելի քան 600 մլն ՀՀ դրամի։ Այս միջոցները նպատակահարմար կլինի ուղղել ցանցում հրատապ միջամտության կարիք ունեցող խնդիրների լուծմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ