«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության նախկին Տնօրենների խորհրդի նախագահի տեղակալը, ներկայումս խորհրդի նախագահը, 2017-2024 թթ․ ընթացքում ստացել է ընդհանուր 396 մլն 198 հազար 663 դրամ աշխատավարձ։ Այս մասին գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ պաշտոնյայի տարեկան վարձատրությունը տարբեր տարիներին կազմել է 46.5 մլն դրամից մինչև 53.3 մլն դրամ (հարկերը ներառյալ)։
Պետրոսյանը ընդգծել է, որ ՀԷՑ-ի բարձր ղեկավարության այս և մյուս նախկին ու գործող ներկայացուցիչների «աստղաբաշխական» աշխատավարձերը, ուղիղ կամ անուղղակիորեն, ազդեցություն են ունեցել Հայաստանի քաղաքացիների սպառած էլեկտրաէներգիայի սակագնի վրա։
«ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին», — նշել է Պետրոսյանը։