Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նիստում որոշում կայացրեց դադարեցնել Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) բաշխման լիցենզիան։
Քվեարկությանը դեմ է արտահայտվել միակ անդամը՝ Արա Նռանյանը, որը ներկայացրել է հատուկ դիրքորոշում։
Նռանյանը նշել է, որ ընթացիկ վարույթը պետք էր կարճել կամ կասեցնել, քանի որ Սահմանադրական դատարանում և Վարչական դատարանում քննվի մի շարք գործեր, որոնք կարող են ուղղակի ազդեցություն ունենալ գործընթացի վրա։
Նրա խոսքով՝ եթե ՍԴ-ն օրենսդրական փոփոխություններից որևէ կետ հակասահմանադրական ճանաչի, ապա ամբողջ գործընթացը կարող է համարվել հակասահմանադրական։