USD381.47EUR441.32RUB4.7262

ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցումը չի ազդի ընկերության ֆինանսական պարտավորությունների վրա

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի գործողության դադարեցումից հետո, շարունակում է պահպանել իր բոլոր պարտավորությունները, ներառյալ՝ ֆինանսական վճարումները։

Հանձնաժողովի պարզաբանմամբ՝

  • Մինչև բաշխման գործունեության ամբողջական փոխանցման գործընթացի ավարտը,
  • Ընկերության գործադիր մարմնի գործառույթները կատարող ժամանակավոր կառավարիչը պարտավոր է ապահովել ՀԷՑ-ի բնականոն աշխատանքը, ֆինանսական կայունությունը և համակարգի հուսալի գործողությունը։

ՀԾԿՀ-ը հայտնում է, որ լիցենզիայի դադարեցումը ոչ մի կերպ չի խաթարում և չի կարող խաթարել ընկերության դրամական հոսքերի և ֆինանսական կայունության ապահովումը՝ գործող իրավական և տնտեսական մեխանիզմների շնորհիվ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ