Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ ընկերության մի շարք մասնաճյուղերում անցկացված վերահսկողական ստուգումների արդյունքում բացահայտվել են 8.320 կՎտ/ժամ չափով ապօրինի հավելագրումներ։
«Վերջին օրերին ՀԷՑ-ի տեղամասերում իրականացվող թիրախային ստուգայցերի ընթացքում արձանագրված հավելագրումները, որպես կանոն, արվել էին մի շարք բյուջետային հիմնարկների հաշվին։ Սակայն այսօր պարզվել է, որ որոշ «մասնագետներ» կամ «մասնագիտական խմբեր» իրենց ձևով հավելագրումներ են արել անգամ ՀՀ-ում տեղակայված թիվ N զորամասի հաշվին», — գրել է Պետրոսյանը Facebook-ի իր էջում։
Նրա խոսքով՝ բացահայտումները վկայում են համակարգի ներսում առկա չարաշահումների մասին, և ՀԷՑ-ի նոր ղեկավարությունը շարունակելու է խստացված վերահսկողությունը՝ բացառելու նման դեպքերի կրկնությունը։