ՀՀ Բնապահպանության և էներգետիկայի հարցերի հանձնաժողովի նախագահ Ռոմանոս Պետրոսյանի հաղորդմամբ՝ ՀԷՑ-ի միայն մեկ մասնաճյուղի երկու տարբեր ցանցերում արձանագրվել են արևային կայանների կողմից արտադրված և ՀԷՑ-ին մատակարարված էլեկտրաէներգիայի քանակի ավելի քան 1 մլն կՎտ/ժ թերգրանցումներ։
Պետրոսյանի խոսքով՝ այս տվյալները վկայում են ոլորտում վերահսկողության և հաշվառման գործընթացների լուրջ թերությունների մասին։
Նա հավելել է, որ իրականացվում է մանրամասն ստուգում՝ պարզելու թերգրանցումների ծագումն ու պատասխանատու կողմերին։