Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի տվյալներով՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակում ընկերության բարձր ղեկավարության վարձատրությունը կազմել է շուրջ 789 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1,2 մլրդ դրամի դիմաց։
Այսպիսով, ժամանակավոր կառավարման առաջին վեց ամիսներին ղեկավար կազմի վարձատրությունը նվազել է ավելի քան 411 մլն դրամով կամ շուրջ 35 տոկոսով։
Պետրոսյանի տեղեկացմամբ՝ խնայված միջոցներն ուղղվել են ընկերության մյուս աշխատակիցների վարձատրության ֆոնդին։ Արդյունքում, 2025 թվականի երկրորդ կիսամյակում շուրջ 7000 աշխատակիցներ ստացել են ընդհանուր ավելի քան 10,3 մլրդ դրամ վարձատրություն, ինչը մոտ 400 մլն դրամով գերազանցում է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։