USD382.67EUR444.93RUB4.8445

ՀԷՑ-ում խնայված միջոցները ուղղվել են աշխատակիցների պարգևատրմանը

Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) գլխավոր տնօրինությունն ու մասնաճյուղերի տնօրենները օգոստոսին չեն ստացել պարգևավճարներ։ Այս մասին տեղեկացրել է ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ ընդգծելով, որ արդյունքում վարձատրության ֆոնդում խնայվել է ավելի քան 20 մլն դրամ։

Բացի այդ, Պետրոսյանը նշել է, որ ընկերությունում առկա են եղել բարձր վարձատրվող, սակայն գործառույթ չունեցող հաստիքներ, որոնք զբաղեցրել են նախկին ղեկավարության հետ կապված անձինք։ Նրանց ազատումից հետո այդ հաստիքները չեն համալրվել, ինչի շնորհիվ վերջին երկու ամիսներին ձևավորվել է ևս շուրջ 15 մլն դրամի խնայողություն։

Այս գումարները, ըստ ժամանակավոր կառավարիչի հրամանով, որպես հավելյալ պարգևավճար բաշխվել են ՀԷՑ-ի շուրջ 1,669 աշխատակիցների միջև։ Պարգևատրվել են նրանք, ում օգոստոսի վարձատրությունը (աշխատավարձը և պարգևավճարը միասին) չի գերազանցել 200 հազար դրամը։ Այդ աշխատակիցների խմբում ընդգրկված են հսկիչներ, տեխնիկներ, մոնտյորներ, փականագործներ, բանվորներ, վարորդներ և տեսուչներ։

Պետրոսյանի խոսքով՝ խնայողությունների շնորհիվ նշված աշխատակիցների օգոստոսյան վարձատրությունն աճել է միջինը 10-20 տոկոսով։

«ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին», – ընդգծել է Ռոմանոս Պետրոսյանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ