USD383.55EUR437.67RUB4.786

Հեղուկ գազի թանկացումը պայմանավորված է ծախսերի աճով և առաջարկի ու պահանջարկի անհամամասնությամբ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրել է հեղուկ գազի շուկան՝ արձանագրելով, որ գների բարձրացումը 2025 թվականի հուլիսին պայմանավորված է մի շարք գործոններով։

Մասնավորապես՝

• աճել է հեղուկ գազի ձեռքբերման գինը,

• Վրաստանում առաջացել են լոգիստիկ խնդիրներ,

• սեզոնայնության պատճառով սահմանին կուտակումներ են արձանագրվել՝ Հայաստանի տարածք քիչ բեռնատարների մուտքով,

• պահանջարկը գերազանցել է առաջարկը։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հեղուկ գազի շուկայում գործում է ավելի քան 170 ներմուծող, որոնցից ոչ մեկը չունի գերիշխող դիրք։ Ամենախոշոր ներմուծողի մասնաբաժինը չի գերազանցում 7%-ը, իսկ 3% և ավելի ներմուծման ծավալ ունեն ընդամենը 9 ընկերություն։

Հանձնաժողովը եզրակացնում է, որ շուկայում մրցակցային խախտումներ չեն արձանագրվել, և գնի բարձրացումը պայմանավորված է եղել տնտեսական բնական գործոններով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ